HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորատուսի բնակիչը կալանավորվել է՝ երկու երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում բացահայտվել է գիշերային ակումբում երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը։ Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը: 

«Քրեական գործով կատարված քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Նորատուս բնակավայրի` 2001թ. ծնված բնակիչ է, Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հրազդան քաղաքի բնակիչներ, 22-ամյա երկու երիտասարդներին՝ պատճառելով կտրած-ծակած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Նորատուսի բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջիս ձերբակալվել է՝ գիշերային ակումբում երկու անձանց  առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նորատուսի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:

Տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter