HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շախմատի մրցապայքարում ԵՊՀ տղաների թիմը գրավել է 1-ին հորիզոնականը

Շախմատի մրցապայքարում ԵՊՀ տղաների թիմը գրավել է 1-ին հորիզոնականը: Այս մասին հայտնում է ԵՊՀ մամուլի բաժինը։

Հանրապետության 23-րդ ուսանողական խաղերը մեկնարկեցին շախմատ սպորտաձևից և անցկացվեցին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Տղաների առաջնությանը մասնակցում էր 12 բուհերի թիմ, իսկ աղջիկիների առաջնությանը՝ 8 թիմ: ԵՊՀ ուսանողները երկօրյա մրցապայքարում զբաղեցրին 1-ին տեղը:

Թիմային հաշվարկում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Էրիկ Հարությունյանն ու Տիգրան Սարգսյանը առավելագույն 7 միավորից հավաքեցին 5,5-ական միավոր, իսկ անհատական պայքարում Տիգրան Սարգսյանը գրավեց 3-րդ հորիզոնականը: Շախմատի առաջնության թիմային պայքարում աղջիկների հավաքականը գրավեց 4-րդ հորիզոնականը:

Շախմատի մրցապայքարից հետո անցկացվեց բադմինտոնի՝ անհատական և զուգախաղերի առաջնություն: Մասնակցեցին 10 բուհերի թիմեր: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 2-ական տղա և աղջիկ: Անհատական առաջնությունում ԵՊՀ մարզիկ Արման Վարդանյանը գրավեց 2-րդ մրցանակային տեղը: ԵՊՀ մարզիկները տղաների զուգախաղում զբաղեցրին 2-րդ, իսկ աղջիկները՝ 3-րդ հորիզոնականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter