Սեզոնային սպասարկման աշխատանքներ են իրականացվել. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ N զորամասում մարտի 28-ից 30-ն իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման՝ մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ։
Ստորաբաժանումների հրամանատարները վերահսկել են իրականացվող աշխատանքների ընթացքը, հրահանգավորել անձնակազմին անվտանգության կանոնների խստիվ պահպանման ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել