HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter