HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». շաքարավազի գինը բարձրացրեց

«ՀԺ» իրականացրած մանրածախ գների դիտարկումներից պարզ է դառնում, որ ընտրություններից ընդամենը մի քանի օր անց՝ այս տարվա մայիսի 10-ի դրությամբ, ապրիլի 9-ի համեմատ, շաքարավազի մեկ կգ-ի գինը բարձրացել է 10 դրամով։

Հայաստանում միջինն օրական սպառվում է 275 տոննա շաքարավազ։ Իսկ դա նշանակում է, որ կգ-ը 10 դրամով թանկանալու արդյունքում շաքարավազի միակ ներկրողն ու արտադրողը՝ Սամվել Ալեքսանյանը, օրական ստանում է լրացուցիչ 2 միլիոն 750 հազար դրամ եկամուտ կամ ամսական ավելի քան 82 միլիոն դրամ։ Թե քանի ամսում նա «կհանի» ընտրությունների համար կատարած իր ծախսերը, դժվար է ասել։

Նկատենք նաեւ, որ իբր Ալեքսանյանի կնոջը պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում մոտ 15 տոկոսով ավելի քիչ է հարկ վճարել, քան անցած տարի։

Մեկնաբանություններ (1)

Arevik
Gone greluc araj mi hat xanut mtek nor grek....gin@ ijela voch te bardracela....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter