HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ․ Փաշինյանը՝ ԱԻ նախարարի ձերբակալման մասին

Կառավարության մարտի 31-ի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալմանը։

«Այս շաբաթ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում հարուցված քրեական գործի շրջանակում, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս պահի դրությամբ այդ գործով կան ձերբակալված անձինք, ձերբակալված է նաև ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք։ Ուզում եմ արձանագրել և իմ վերաբերմունքը արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողական և սկզբունքային պահենք, ինչը դեռևս որևէ բան չի նշանակում, որովհետև պետք է տեղի ունենա նախաքննություն, գործը գնա դատարան, և միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ դրանից հետո կարելի է որևէ եզրակացություն անել։ Համոզված եմ, որ նախաքննությունը օբյեկտիվ կընթանա, օրինականության տառին և ոգուն համապատասխան, և բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված պատիժ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ քրեական գործը կապված է ԱԻՆ-ում վերջին 1,5 տարվա իրադարձությունների հետ։

Հիշեցնենք, որ քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:

ԱԻ նախարարը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Քրեական գործով ևս 8 անձ ունի մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ:

Մեկնաբանություններ (2)

Andranig z
Pashinyan is the number crook. 4000 Armenian solders died for his ego.
HAGOP
THIS IS WHY ARMENIA WILL ALWAYS FAIL!!!! 31 YEARS OF INDEPENDENCE AND ALL 31 YEARS HAVE BEEN FAILURES!!!! WEAK! POOR! EVERYONE LEAVING THE COUNTRY! CORRUPTION! THIS IS THE FIRST CHRISTIAN NATION AND HAS DEVILS AS LEADERS!!! SHAMEFUL AND PATHETIC.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter