«Հրապարակ». Տիգրան Սարգսյանը նորից վարչապետ
Մինչ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն շարունակում են բանակցել կոալիցիա կազմելու շուրջ, շրջանառվում են կառավարության կազմի փոփոխության հնարավոր տարբերակները: Թե կառավարության անդամներից ովքեր հրաժեշտ կտան նախարարական պորտֆելներին, դեռ հայտնի չէ, սակայն կառավարության ղեկավարի հարցը, ըստ «Հրապարակին» հասած տեղեկությունների, որոշված է:
Նախագահականին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ, չնայած կառավարությանն ուղղված քննադատություններին՝ Տիգրան Սարգսյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում մինչև նախագահական ընտրությունները: Որոշ վերլուծությունների համաձայն, թերևս, այս պատճառով էլ Սերժ Սարգսյանը նրան զերծ պահեց նախընտրական քարոզչության շրջանում հասարակության աչքին շատ երևալուց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել