HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը մնացել է 92-րդ տեղում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին, որը մարտի 24-ին 1-0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին, իսկ ամսի 29-ին 0-9 հաշվով խայտառակ պարտություն կրեց Նորվեգիայից, մնացել է նույն տեղում՝ 92-րդ հորիզոնականում: 

Համաշխարհային ցուցակի առաջին հորիզոնական է բարձրացել Բրազիլիան, որին հաջորդում են Բելգիան, Ֆրանսիան, Արգենտինան, Անգլիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան, Նիդերլանդները:

Ազգերի լիգայի առաջիկա խաղարկությունում մեր մրցակիցներից Ուկրաինան 27-րդն է, Շոտլանդիան՝ 39-րդը, իսկ Իռլանդիան՝ 47-րդը:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն ուկրաինացիները, Ռուսաստանը 36-րդն է, Ուզբեկստանը՝ 83-րդը, Վրաստանը՝ 85-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։ 

Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 21-րդն է, Թուրքիան 43-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 85-րդը, իսկ Ադրբեջանը՝ 129-րդը։

Վարկանիշային հաջորդ աղյուսակը կհրապարակվի հունիսի 23-ին:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter