HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Նեմեց Ռուբոն 2 տեղում էլ պարտվել է

Հանրապետական կուսակցության նախընտրական աշխատանքներն ու բուն ընտրական գործընթացը Նոր Նորք համայնքում կոորդինացրել է ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն: «ՉԻ» տեղեկություններով՝ Գյումրիում եւս ՀՀԿ-ի ոչ ֆորմալ շտաբի պետը եղել է Ռուբեն Հայրապետյանը:

Հատկանշականն այն է, որ այս տարածքներում ՀՀԿ-ն պարտվել է. հաղթող կուսակցությունը եղել է «Բարգավաճ Հայաստանը»:

Խնդիրն այն է, որ այս օրերին ՀՀԿ վերնախավում շրջանառվող թեժ թեմաներից մեկն էլ հենց վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին եւ նրա «տապալված» գործունեությանը: ՀՀԿ վերնախավը սրտատրոփ սպասում է, թե Սերժ Սարգսյանը ինչ «պատիժ» է սահմանելու Նեմեց Ռուբոյի համար:

Չնայած այս սպասումներին՝ այդ նույն վերնախավում խոսակցություններ են շրջանառվում, թե Ռուբեն Հայրապետյանի համար ինչ-որ թիմ է աշխատում, որն ազդեցություն ունի Սերժ Սարգսյանի վրա: Սպասենք զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter