
Գրանցվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք. մահացել է 3 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 21-ով՝ ընդհանուր կազմելով 422 540: Նախօրեին կատարվել է 2063 թեստավորում (ընդհանուր՝ 2 977 286): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 3 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8616 է:
Առողջացել է ևս 55 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 410 042-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2205 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել