
Պատերազմ Ուկրաինայում, օր 37 (առցանց լուսաբանում)
«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Ապրիլի 2-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։
20:48
Օդային տագնապի ազդանշան է միացվել Կիևի, Վինիցայի, Ժիտոմիրի, Չեռկասիի, Օդեսայի, Կիրովոգրադի, Խարկովի և Չեռնոգովի մարզերում։
20:41
Բուչա քաղաքը ևս վերադարձել է ուկրաինական վերահսկողության տակ։
20:23
Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովին, որին ռուսական զինուժն առևանգել էր մարտի սկզբին, իսկ հինգ օր անց ազատ արձակել։ Իր հանդիպման մասին Մակրոնը գրել է.
«Դժվար է պատկերացնել, թե ինչ է վերապրել ռուսական բանակի կողմից առևանգված Մելիտոպոլի քաղաքապետը։ Հիմա նա ազատության մեջ է, և մենք լսեցինք նրա պատմությունը։ Այն շշմեցուցիչ է։ Ես նրան և Գերագույն ռադայի նրա հետ եկած պատգամավորներին փոխանցել եմ մեր հիացմունքն ու աջակցությունը։ Կողք կողքի Ուկրաինայի հետ, վճռական և մինչև վերջ»։
19:54
Լիտվայի իշխանությունները հայտնել են ռուս լրագրող Արտյոմ Շեյնինի Պալանգայում ավելի քան 100 մետր երկարություն ունեցող բնակարանի ձերբակալության մասին։ Վերջինս Ռուսաստանի առաջին ալիքի եթերում վարում է «Ժամանակը ցույց կտա» հաղորդումը։
19:39
Ուկրաինան հայտնել է ռազմագերիների նոր փոխանակման մասին
Ուկրաինային հաջողվել է ազատել իր 86 զինծառայողների, այդ թվում 15 կանանց։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։ Նա չի նշել, թե քանի ռազմագերու է Ուկրաինան փոխանցել Ռուսաստանին
18:46
Բելգորոդի մարզում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որի հետևանքով վնասվել է էլեկտրահաղորդացման գիծը։ Այդ մասին հայտարարել է Բելգորոդի նահանգապետը։
18:36
Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցն ավարտվել է։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ քննարկվել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։
Իր կողմից Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպում։
18:13
Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչվել է «ահաբեկիչ պետություն»։ Այդ մասին նշվում է «Ժողովրդի ծառա» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ Այդ փաստաթղթով Z և V տառերը ճանաչվում են ռուսական ներխուժման խորհրդանիշներ, որոնց կիրառումն Ուկրաինայում արգելվում է։
17:57
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հերքել է Ուկրաինայի կապը Բելգորոդի նավթաբազայի վրա հարձակման մեջ։
«Մենք միայն մեր տարածքում ենք վարում պաշտպանական մարտական գործողություններ։ Այն բանի համար, ինչ տեղի է ունենում ՌԴ տարածքում, պատաստխանատվություն է կրում ՌԴ ղեկավարությունը և նրանք պետք է պարզեն, թե ինչ է տեղի ունեցել Բելգորոդում»,- ասել է Արեստովիչը։
17:52
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Վորզելը ևս վերադարձել է ուկրաինական վերահսկողության տակ։
17:49
Վիտալի Կլիչկո. Կիևում նախկինի պես վտանգավոր է, դեռևս վաղ է վերադառնալ
«Մահանալու վտանգը (Կիևում) դեռևս բարձր է։ Այդ իսկ պատճառով բոլոր նրանք, որոնք ցանկանում են վերադառնալ, իմ խորհուրդն է. դեռ մի քիչ սպասեք»,- Reuters գործակալությունը մեջբերել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքերը։
Նրա խոսքով՝ Կիևից հյուսիս և արևելք շարունակվում են «կատաղի մարտերը»։
17:29
Վլադիմիր Զելենսկին Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ։
«Պատմել եմ ռուսական ագրեսիային հակազդման մասին։ Քննարկել ենք բանակցային գործընթացը, ընթացքն ու հեռանկարները, անվտանգության երաշխիքների կարևորությունը։ Մարիուպոլից հումանիտար միջանցնքերը պետք է իրագործվեն»,- գրել է Զելենսկին։
Продовжив перемовини з Президентом 🇫🇷 @EmmanuelMacron. Розповів про протидію російській агресії. Обговорили переговорний процес – перебіг і перспективи, важливість безпекових гарантій. Ініціатива 🇫🇷 щодо гуманітарних коридорів із Маріуполя має бути реалізована!
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) April 1, 2022
17:03
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հաստատել կամ հերքել Բելգորոդի նավթաբազայի վրա ուկրաինական կողմի ենթադրյալ հարձակումը։
17:01
Ուկրաինայի Գերագույն ռադայի կայքում հրապարակվել է «Ուկրաինայի օրհներգում փոփոխություններ անելու մասին» օրենսդրական նախագիծը։ Դրա հեղինակները «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավորներ Իվան Յունակովն ու Գեորգի Մազուրաշուն են։
Տեքստում առաջարկվում է փոխել առաջին՝ «Դեռևս չի մահացել Ուկրաինան» տողը «Ուկրաինան ծաղկում է» տողով։ Բացի այդ, կարվեն մի քանի այլ փոփոխություններ ևս։ Մասնավորապես, «Հոգին և մարմինը մենք կդնենք մեր ազատության համար» տողն առաջարկվում է փոխել «Հոգին ու մարմինը մենք ամրապնդել ենք» տողով։
16:54
Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական ուժերը Հոստոմելը թողել են գրեթե առանց մարտերի։
16:51
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Կիևի մարզի Բորոդյանկա քաղաքատիպ ավանը վերադարձել է ուկրաինական վերահսկողության տակ։
16:48
Ուկրաինայի ԳՇ. ռուսական զորքերը գրավել են Իզյումը
Ռուսական զորքերը վերահսկում են Խարկովի մարզի Իզյում քաղաքը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն։
Իզյումի գրավման մասին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր դեռ մարտի 24-ին, սակայն քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ քաղաքի համար մարտերը շարունակվում են։
Իզյումի բնակչությունը կազմում է 50 000, սակայն այն կարևոր երկաթուղային հանգույց է։
16:41
Բելգորոդի նահանգապետը պնդում է, որ ապրիլի 1-ին նավթաբազայում առաջացած հրդեհը տեղի է ունեցել ավիահարվածների հետևանքով, որոնք հասցվել են Ուկրաինայի ԶՈւ երկու ուղղաթիռների կողմից։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Լեհաստանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այսպես է մեկնաբանել տեղի ունեցածը.
«Ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել տեղի ունեցած պատահարի հետ Ուկրաինայի կապը այն պատճառով, որ չեմ տիրապետում ռազմական ողջ տեղեկատվությանը»,- Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է Կուլեբան։
16:12
Լատվիան ևս պատրաստվում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը դադարեցնել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին կացության կարգավիճակի տրամադրումը։
16:07
Ալեքսեյ Արեստովիչ. «Կիևի ուղղությամբ գրոհը գրեթե անհնարին է»։
- Հակառակորդը որևէ կերպ չի կարողանում սկսել հարձակողական գործողություն մեր խմբավորումների շրջափակման ուղղությամբ։ Հիմա միայն հրթիռային և հրետանային հարվածներ է հասցնում, ինչը վկայում է այն մասին, որ չունի լրիվ մարտունակություն։ Մեր կանխատեսումը զգուշավոր լավատեսական է։
- Մարիուպոլը շարունակում է պաշտպանվել։
- Կիևի մարզում հակառակորդը չի կարողանում պահել այն հատվածները, որոնք կցանկանար պահել։
16:03
Ուկրաինական կողմը ևս լուսանկար է հրապարակել ռուս-ուկրաինական առցանց բանակցություններից։
15:42
Էրդողանը հայտարարել է, որ Զելենսկու և Պուտինի հնարավոր հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում։
15:38
Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբն ընկերական հանդիպումներ կունենա եվրոպական ակումբների հետ՝ «Խաղ հանո՜ւն խաղաղության, կանգնեցնե՜նք պատերազմը» (Match for Peace! Stop the War!) կարգախոսով։
Հանդիպումները կկայանան ապրիլ-հունիս ամիսներին։ Դրանք կհեռարձակվեն ուկրաինական և եվրպական հեռուստաընկերություններով։ Կիևցիները կհանդիպեն «Բորուսիա», «Պարի Սեն-Ժերմեն», «Ստյաուա», «Լեգիա», «Բարսելոնա», «Միլան», «Բենֆիկա», «Այաքս», «Սպորտինգ», «Բազել» ակումբների հետ։
15:03
Բելգորոդի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնում են, որ քաղաքի վրա ՀՕՊ համակարգերը հրթիռ են խոցել։ TACC գործակալության աղբյուրը պնդում է, որ այն արձակվել է Ուկրաինայի կողմից և ընկել Բելգորոդի մարզի Նիկոլսկոյե գյուղում։ Զոհեր և ավերածություններ չկան։
14:59
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հայտնում է Կիևի և Չեռնիգովի մարզերում մի շարք բնակավայրերի ազատագրման մասին։
Դրանց թվում են Դեմիդով, Դիմեր, Լիտվինովկա, Գավրիլովկա, Կոզարովիչի, Ժովտնեվոյե, Գլուբովկա, Յասնոգորոդկա, Տալակուն, Սուխոլուչյե, Լիպովկա, Գավրոնշինա, Մակովիշե, Նիկոլաևկա բնակավայրերը։
14:54
Երևանի ժամանակով 17:00-ին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
14:52
Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը կարող է չեղարկել Եվրոպային ռուբլով գազի վաճառքի որոշումը
«Բայց ոչ հիմա։ Ներկայիս պայմաններում ռուբլին նախընտրելի է»,- հայտարարել է նա։
14:49
Վլադիմիր Մեդինսկին բանակցությունների նոր փուլի մասին.
«Ղրիմի և Դոնբասի մասով մեր դիրքորոշումն անփոփոխ է»։
14:45
Լիտվայի սեյմը ժամանակավորապես արգելել է կացության կարգավիճակ տրամադրել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։
Այն կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Օրենքում, սակայն, կան բացառություններ։ Դրանք այն դեպքերն են, որոնք վերաբերում են ընտանիքների վերամիավորմանը, միջազգային պաշտպանությանը, աշխատանքի տեղավորմանը, ուսումնական կամ ուսումնական պրակտիկայի անհրաժեշտւթյանը, ինչպես նաև ազգային շահերից կամ հումանիտար նպատակներից կախված դեպքերին։
14:38
Սերգեյ Լավրով. «Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա»
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ընդ որում, ըստ նրա, «վերջնական հավանություն ստացած պլաններ չկան» և «բանակցությունները պետք է շարունակվեն»։
«Պատրաստվում է մեր արձագանքը։ Այնտեն առաջընթաց կա, նախևառաջ, նրանում, ինչ վերաբերում է Ուկրաինայի որևէ դաշինքի չանդամակցության մասով, Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայի համար երջանկության որոնման անհնարինության, ոչ միջուկային, որևէ ռազմական դաշինքին չմիանալու չեզոքության կարգավիճակի շուրջ։ Սա այն է, ինչ հիմա գիտակցվում է որպես բացարձակ անհրաժեշտություն»,- Նյու Դելիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս նրա օգտին, որ Ուկրաինային, Ռուսաստանին և եվրոպական բոլոր երկրներին տրվեն անվտանգության երաշխիքներ։
14:23
Բելգորոդի բնակիչները դարձյալ հայտնում են պայթյունների մասին։
14:12
Տեսանյութ Բելգորոդից։
14:03
Գազպրոմն այսօր պաշտոնապես կուղարկի ծանուցում ռուբլով գազի վճարման նոր կարգով վճարումների մասին։
13:56
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտահոգված են նրանով, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան Ուկրաինային դրդում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում արագ կարգավորման և էական փոխզիջումների։ Այդ մասին գրում է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության բարձրաստիճան աղբյուրին։
Գործակալության աղբյուրը կարծում է, որ Կիևը չպետք է որքան հնարավոր է արագ համաձայնագիր կնքի Մոսկվայի հետ և պետք է սպասի, մինչև առավելագույն բարենպաստ դիրքում հայտնվելը։
13:42
«Украина Сейчас»-ը, հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակին, հայտնում է ռուս-ուկրաինական հերթական բանակցությունների մեկնարկի մասին։ Դրանք ընթանում են տեսակապի միջոցով։
13:37
Բելառուսական լրատվամիջոցները հայտնում են Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Դրա մանրամասները կփոխանցվեն ավելի ուշ։
13:31
Ռուսաստանցի զինծառայողները լքել են Չեռնոբիլի ատոմակայանը, սակայն նրանց մի մասը դեռևս գտնվում է ճառագայթման գոտում։ Այդ մասին, ըստ BBC-ի ռուսական ծառայության, հայտնել է Ուկրաինայի ճառագայթման գոտու կառավարման պետական գործակալության ղեկավար Եվգենի Կրամարենկոն։
Նրա խոսքով՝ հեռանալով, ռուսական զինվորականներն իրենց հետ տարել են համակարգիչները և գույքի մի մասը, որը գտնվում էր կայանում։ Բացի այդ, Կրամարենկոն հայտարարել էր, որ նրանք գերեվարել են նաև Ուկրաինայի ՆԳՆ ազգային գվարդիայի մի քանի աշխատակիցների։
13:22
Ռուսական խոցված ռազմական տեխնիկան Կիևի մատույցներում, մարտի 31
13:14
Դոնեցկի մարզում արգելվել է ալկոհոլի վաճառքը։ Այդ մասին հայտնել է նահանգապետ Պավել Կիրիլենկոն։
Նրա տվյալներով՝ արգելքը սահմանվել է ռազմական դրության ժամանակ։
Կիևում էլ հակառակն այսօրվանից թույլատրվել է ալոկոհոլի սահմանափակ վաճառքը։
13:09
Դմիտրի Պեսկովը հերքում է Վլադիմիր Պուտինի առողջության հետ կապված խնդիրները։ Ավելի վաղ այդ մասին հետաքննություն էր հրապարակել «Проект»-ը։
Պեսկովի խոսքով՝ այդ ամենը մտացածին են և ճիշտ չեն։
Այս հարցին, թե արդյոք լրագրողը ճիշտ է հասկանում, որ Պուտինը քաղցկեղով հիվանդ չէ, Պեսկովը պատասխանել է, որ ճիշտ է հասկանում։
12:59
«Проект» պարբերականը հետաքննություն է հրապարակել Վլադիմիր Պուտինի առողջության վերաբերյալ։
Պարբերականը գրում է, որ Ռուսաստանի նախագահը խիստ մտահոգված է իր առողջությամբ։ «Նա ընդունում է եղջերուի եղջյուրների մուղով լոգանք և Սոչի մեկնում բժիշկների մի ամբողջ բրիգադի ուղեկցությամբ»։
Պարբերականը նաև գրել էր, որ Պուտինին մշտապես ուղեկցում է բժիշկ-ուռուցքաբանը, ինչպես նաև բժիշկներ, որոնք մասնագիտացած են վահանաձև գեղձի բուժման մեջ։
12:51
Ռուսական զինծառայողները բռնագրավել են 12 ավտոբուս, որոնցով Մարիուպոլ էր տեղափոխվում 14 տոննա հումանիտար օգնություն։ Այդ մասին պնդում է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։
«Սա համաձայնեցված միջանցքների և Կարմիր խաչի երաշխիքների գինն է, որ միջանցքները կբացվեն և կգործեն։ Մենք բանակցություններ ենք վարում այն ուղղությամբ, որ ավտոբուսները վերադարձվեն և որ վաղը Մարիուպոլի բնակիչները տարհանվեն այդ ավտոբուսներով»,- ասել է նա։
12:46
⚡️Մոսկվայի և Կիևի բանակցությունները կշարունակվեն ապրիլի 1-ին տեսակապի միջոցով։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
12:37
Ինչ տեսք ունի հիմա Հոստոմելի օդանավակայանն ու աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ «Мрия»-ն։ Տեսանյութը՝ Babylon'13 նախագծի։
12:30
ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.
- ՀՕՊ միջոցովներով Լուգանսկի, Դոնեցկի, Չեռնիգովի, Կորսուն-Շևչենկովսկու, Նովոմիխայլովկայի ուղղոթյուններով խոցվել է ութ անօդաչու, այդ թվում Վախովկայի շրջանում մեկ Bayraktar TB-2:
- Լյուբիմովկայի շրջանում խոցվել է ուկրաինական 1 Ми-8 ուղղաթիռ։
- Ինքնաթիռներից գերճշգրիտ զենքով խոցվել է Ուկրաինայի բանակի վեց ռազմական օբյեկտ, այդ թվում Բոգուսլավսկիում, Կրեստիշայայում, Ռեզնիկովում և Վելիկայա Նովոսելկայում գտնվող զինամթերքի և ՎՔՆ պահեստներ։
- Օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ, այդ թվում երեք հրամանատարական կետ, համազարկային կրակի երեք ռեակտիվ համակարգ, զենիթահրթիռային «Бук-М1» համալիր։
- Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր ոչնչացվել է 124 ինքնաթիռ և 81 ուղղաթիռ, 353 անօդաչու, 1 839 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 202 ռեակտիվ համակարգ, հրետանու և ականանետի 773 միավոր, ինչպես նաև հատուկ ռազմական ավտոտեխնիկայի 1 711 միավոր։
12:16
12:10
Հրդեհ Բելգորոդի նավթաբազայում, ապրիլի 1
11:22
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ։
- Ուկրաինական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Չեռնիգովից հարավ գտնվող Սլոբոդա և Լուկաշովկա գյուղերի նկատմամբ։
- Ուկրաինան շարունակում է հաջող, սակայն սահմանափակ հակահարձակումներ իրականացնել Կիևից արևելք և հյուսիս-արևելքից։
- Չեռնիգովը և Կիևը շարունակում են ենթարկվեց ավիացիոն և հրթիռային հարվածների, չնայած Ռուսաստանի՝ այդ շրջաններում ակտիվության նվազեցման հայտարարությունների։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 01 April 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) April 1, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/tazJHqMczF
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/b1sBLFpfdb
11:19
Կուրսկի մարզի ուժային բոլոր կառույցները բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի՝ Բելգորոդում տեղի ունեցած դեպքերի պատճառով։ Ըստ նահանգապետի՝ հրդեհ է առաջացել ուկրաինական ավիահարվածի պատճառով։
11:17
11:15
Ի՞նչ է կատարվել ապրիլի 1-ի գիշերը` հակիրճ.
- Բելգորոդում ուկրաինական ավիահարված պատճառով նավթաբազա է այրվել։ Այդ մասին հայտնել է ուկրաինացի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
- Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է ընդլայնել մթերային էմբարգոն և արգելել «մեր ոչ բարեկամներին» սննդամթերքի մատակարարումները։
- Ռուսական զորքերը լքել են Չեռնոբիլի ատոմակայանը և Սլավուտիչ քաղաքը։
- Ռուսաստանն արգելել է Եվրամիության բարձրագույն ղեկավարության մուտքը։
- Handelsblatt պարբերականը հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները դիտարկում են «Газпром»-ի և «Роснефть»-ի գերմանական դուստր ընկերությունների ազգայնացման հարցը։
Լուսանկարը՝ AP Photo/Rodrigo Abd
Մեկնաբանել