HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ փոխնախարարին

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանթաս Ադոմինասին: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև հայկական կողմի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների, մասնավորապես՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի և տնտեսական բոլոր ուղիների ապաշրջափակման վերաբերյալ:

Զրուցակիցները կարևորել են 2021 թվականին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների և դրան հաջորդած ժողովրդական բարեփոխումների ընթացքը: Այս ամենը կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: 

Անդրադարձ է նաև կատարվել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում երկկողմ համագործակցությանը: Թեմայի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հերքող փաստեր Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter