HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը՝ ասորական Նոր տարվա կապակցությամբ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական Նոր տարվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանում ապրող ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ասորական Նոր տարվա՝ բնության զարթոնքը խորհրդանշող Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Մաղթում եմ, որ բնության վերածննդի ու պտղաբերության այս տոնը խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի աշխարհին։

Հայաստանի կառավարությունը, հավատարիմ մնալով իր արժեքներին, կշարունակի անել առավելագույնը՝ Հայաստանում ապրող ասորի ժողովրդի ազգային արժեքների պահպանման ու բարօրության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Կրկին շնորհավորելով Հաբ-Նիսանի կապակցությամբ՝ բոլորիդ ընտանիքներին մաղթում եմ առողջություն ու բարեկեցություն»,- ասված է ուղերձում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter