HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միքայել Օհանյանը նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանին: Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետն առանձնացրել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար:

«Երևանի հավասարաչափ զարգացումն այսօր մեր առաջնահերթություններից է, և համայնքն ունի նախաձեռնած բազում ծրագրեր, որոնք սկիզբ են առել հենց ծայրամասային վարչական շրջաններից: Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան վարչական շրջաններից յուրաքանչյուրում ապահովել հարմարավետ միջավայր` ինչպես բնակության, այնպես էլ հանգստի կազմակերման համար»,- նշել է քաղաքապետը:

Ինչպես ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում, կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Էդմոնդ Ղազարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ:

Հիշեցնենք, որ 2022թ․ մարտի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոն Ղազարյանը հայտարարեց, որ ազատվել է պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter