
Pfizer պատվաստանյութն Արցախում արդեն հասանելի է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ BNT162b2/Comirnaty (Pfizer-BioNTech) պատվաստանյութը ներկրվել է Արցախ: COVID-19-ի դեմ «Pfizer» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը տրամադրվել է ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնին: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահական գերատեսչությունը։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ BNT162b2/Comirnaty (Pfizer-BioNTech) պատվաստանյութով պատվաստումային գործընթացի կազմակերպումը ապահովվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված ռիսկի խմբերի, ինչպես նաև 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում, իսկ 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումների իրականացումն ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:
Որպես բուստեր դեղաչափ`«Pfizer» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց:
«Pfizer» պատվաստանյութով COVID-19-ի դեմ պատվաստման մեկնարկը Արցախում տրվել է մարտի 29-ին: Ապրիլի 1-ի դրությամբ պատվաստվել է 12 քաղաքացի:
Մեկնաբանել