
Հայաստան կժամանի Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն
Ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել