HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձեր` Կոտայքի մարզում

Երեկ երեկոյան արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մելքումյան փողոցում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Մինչ օպերատիվ խմբի դեպքի վայր հասնելը` բնակիչները սահնօձին բռնել են: Մասնագետը շրջակա տարածքն ուսումնասիրել է և այլ օձ չի հայտնաբերել: Բռնված օձը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի:

Նույն օրը՝ ժամը 20:02-ին, նախարարությունում «Փոքր Մհեր» կրթահամալիրից է ահազանգ ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շրջակայքում բռնել են գյուրզա ցեղատեսակի օձ: Շրջակա տարածքն ուսումնասիրելու ընթացքում մասնագետը այլ օձ չի հայտնաբերել, իսկ գյուրզան դարձյալ տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի: Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter