HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով թուրք ըմբիշ Յունուս Էմրե Բասարին։

Մալխաս Ամոյանը պայքարի մեջ էր մտել ապրիլի 1-ին՝ որակավորման փուլից, որտեղ 9։0 հաշվով բացարձակ հաղթանակ էր տարել լիտվացի Մանտաս Սինկեվիչիուսի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Ամոյանը 5։1 հաշվով պարտության է մատնել Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվատին։ Քառորդ եզրափակչում ծանր պայքարում Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի ըմբիշ Սանան Սուլեյմանովի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ամոյանը կրկին 9։0 հաշվով բացարձակ հաղթանակ տարավ շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։

Վճռորոշ գոտեմարտում Մալխաս Ամոյանի մրցակիցը Եվրոպայի նախորդ առաջնության արծաթե մեդալակիր, Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բասարն էր, որին Ամոյանը պարտության մատնեց 4։3 հաշվով և իր կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Եվոպայի 2021թ․ առաջնությունում Մալխաս Ամոյանը արծաթե մեդալակիր էր դարձել 72 կգ քաշային կարգում։ Նույն քաշում Ամոյանը 2021-ին նաև աշխարհի չեմպիոն էր դարձել։

Հիշեցնենք, որ այսօր 55 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Ռուդիկ Մկրտչյանը։ 

Վաղը՝ ապրիլի 3-ին, Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար՝ 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը, 67 կգ քաշում՝ Սլավիկ Գալստյանը։

Լուսանկարը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter