Գևորգ Թամամյանը դադարացնում է իր անդամակցությունը «5165» շարժմանը
«5165» շարժման համահիմնադիր Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դադարեցնում է իր անդամակցությունը «5165» շարժմանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի ընկերներ եւ հայրենակիցներ,
Որոշում եմ կայացրել դադարացնել իմ անդամակցությունը «5165» շարժմանը։
Այստեղ հավաքված են հիանալի հայրենասերներ, որոնք անկեղծորեն ցավում են երկրի համար, եւ իմ համար մեծ պատիվ էր Շարժման մասը լինելը։
Պատճառը գաղափարական է եւ պայմանավորված է մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը հասնելու տարբեր մոտեցումների մեջ։
«5165» շարժմանը ցանկանում եմ բարի երթ` հանուն մեր պետականության, հանուն հայի, հանուն Հայաստանի եւ Արցախի։
Այս պահին ջանքերս առավելագույնը կկենտրոնացնեմ մասնագիտական բժշկական դաշտում` չդադարելով ակտիվ քաղաքացիական գործունեությունս»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել