Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա
Ապրիլի 1-ից 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Գորիս, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում, Տավուշի մարզի Իջևան-Բերդ ավտոճանապարհին։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել