HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղորդում հանցագործության մասին

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին,

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, պատճենն էլ ուղարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

«2011 թվականի մայիսի 21-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանի բանավոր կարգադրության հիման վրա ինձ' ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանիս արգելվել է մուտք գործել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Վերը նշված քրեակատարողական հիմնարկի անցակետում 2011 թվականի մայիսի 21-ին, ժամը 16:25-ին հերթապահ խմբի պատասխանատու' հերթապահ Էդիկ Սարգսյանը ինձ բանավոր տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը արգելում է իմ մուտքը մեկուսարան:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ իմ մուտք գործելու արգելքի պատճառն է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումը, ով ապօրինի քրեական հետապնդում է հարուցել իմ եղբոր' Տիգրան Փոստանջյանի նկատմամբ' կապված իմ քաղաքական գործունեության հետ: Այս դեպքում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը համատեղ կոալիցիոն հանցավոր համաձայնությամբ խոչընդոտում են իմ' որպես ՀՀ ԱԺ պատգամավորի իրավունքների իրացմանը:

Մասնավորապես' համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, որով նախատեսված են պատգամավորի գործունեության երաշխիքները, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի, որով ամրագրված է ՀՀ ԱԺ պատգամավորի առանց հատուկ թույլտվության կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունքը:

Սույն հաղորդմամբ հայտնում եմ, որ վերը նշված ապօրինի արգելքը պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ և իմ կողմից դիտարկվում է նաև ՀՀ իշխանությունների կողմից խտրականության դրսևորում քաղաքական այլակարծության հանդեպ:

Իմ եղբայրը' Տիգրան Փոստանջյանը, ով արդեն 11-րդ օրն է, ինչ գտնվում է հացադուլի մեջ, բողոքներ է ներկայացրել իր և իր խցակիցների նկատմամբ անմարդկային և անձը նվաստացնող վերաբերմունքի դեմ: Առանց իրավական հիմքերի և ժամկետի մատնանշմամբ Տիգրան Փոստանջյանին նախնական կալանքի տակ պահելը անմարդկային և անձը նվաստացնող պայմաններում հետապնդում է մեկ նպատակ' սահմանափակել իմ քաղաքական գործունեությունը և ի ցույց դնել հասարակությանը, որ օրենքի սահմաններում գործող այլախոհ պատգամավորին էլ կարող ենք ճնշել: Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված ապօրինի մեղադրանքը նույնպես պատկանում է այդ շարքին և տեղավորվում է հասարակությունում վախի տարածման մթնոլորտ ստեղծելու ծրագրի մեջ:

Հիմք ընդունելով վերոգրյալը' խնդրում եմ համապատասխան ընթացք տալ սույն հանցագործության մասին հաղորդմանը»,- գրում է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Մեկնաբանություններ (2)

Koryun
Zer xmbagryutyan@ kajutyun em magtum
Koryun
es kich em hetakrkrvum kagakakanutyunov ev @ntanrapes @ndimadir dashti hamaxoneric chem,bayc Z.Postanjyan patgamavor-kagakan gortsich@ im kartsikov harganki u hamakranki e arjani.........Mi te mer patkan marminner@ aynkan ankarog en ,vor dimum en nman primitiv u hnacats metodneri.Paronayk -pashtonavorner ,dimelov nman metodneri ,Duk cuyc ek talis Zer anzorutyun@,ev Zer diktatorakan [email protected] ZEZ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter