HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խոշոր պայթյուն Բաքվի գիշերային ակումբներից մեկում. կա 1 զոհ և 31 վիրավոր

Առնվազն 1 մարդ զոհվել է և 31-ը՝ վիրավորվել գիշերը Բաքվի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի դատախազությանը։

«Ապրիլի 3-ին 03:00-ի սահմաններում Բաքու քաղաքի Սաբայիլի շրջանի Թարլան Ալիյարբեկովի փողոցի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշվում է այդ երկրի դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում շարունակում են աշխատել Ադրբեջանի դատախազության, ՆԳՆ, ԱԻՆ և մյուս գերատեսչությունների աշխատակիցները։

Պատահարի մասին հայտնել էր նաև ԱԻՆ-ը։ Ըստ տարածված հաղորդագրության՝ պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել, որը մարվել էր։ Ինչպես հայտնել էր Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, հոսպիտալացվել է 24 մարդ, որից 6-ի վիճակը գնահատվում է ծանր։ Առաջին բուժօգնությունից հետո 7 տուժածներ տուն էին ուղարկվել։ Տուժածներից երկուսն արտասահմանցիներ են։ Նրանցից մեկն Իտալիայի, մյուսը՝ Սենեգալի քաղաքացի է։

Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter