HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի վնասված հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասված Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են ապրիլի 3-ին։ Իրականացվում են գազաթողարկման աշխատանքներ։

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 2-ին, ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել էր Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ 

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել էր Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև՝ Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter