HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վիճելի բոլոր հարցերը լուծել բանակցությունների ճանապարհով։ Այդ մասին նշվում է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի երկրներ այցի արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ։

«Լեհաստանը ԵԱՀԿ նախագահող երկրի կարգավիճակում վճռականորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են երկխոսությանն աջակցելուն, որն անհրաժեշտ է տեղում պահպանվող լարվածության նվազմանը։ Մենք ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին բարեխղճորեն կոչ ենք անում բանակցություններ վարել, որպեսզի հանգեն չլուծված բոլոր հարցերի համապարփակ կարգավորմանը»,- նշվում է Ռաուի հայտարարության մեջ։ 

Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն «հույս ունի հասնելու առաջընթացի, հատկապես անհետաձգելի մարդասիրական հարցերում, որոնց թվում են ձերբակալվածների ազատ արձակումը, անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը և պատմական ու մշակութային օբյեկտների պահպանությունը»։

Ռաուն հատուկ ընդգծել է իր հատուկ ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի դերը՝ առաջարկելով ընդլայնել նրա մասնակցությունը հարցերի լուծմանը։ «Նրա աշխատանքը կարող է լրացուցիչ օգուտ բերել՝ նպաստելով անվտանգությանը, ամրապնդելով վստահությանը, հեշտացնելով հումանիտար հասանելիությունը և ներդրում ունենալով կենսական կարևորություն ունեցող մյուս հարցերի լուծման գործում»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Երևան, որտեղ հանդիպումներ էին կայացել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Լուսանկարը՝ AP Photo/Lisa Leutner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter