HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրին և Մոն դը Մարսանը կնքել են քույր քաղաքների հուշագիր

Գյումրին և Ֆրանսիայի Մոն դը Մարսանը կնքեցել են քույր քաղաքների հուշագիր։ Ինչպես հայտնում է Գյումրու համայնքապետարանը, հուշագրի ստորագրման արարողությունը է տեղի ունեցել Մոն դը Մարսանի քաղաքապետարանում:

Մինչ հուշագրի ստորագրումը, կողմերը խոսել են երկու քաղաքների միջև մինչ այս եղած կապերի, հուշագրի ստորագրումից հետո համագործակցային ծրագրերի, դրանց շրջնակներում անհրաժեշտ աշխատանքների մասին:

Ողջույնի իր խոսքում Մոն դը Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն շնորհակալություն է հայտնել Գյումրու քաղաքային իշխանություններին՝ համագործակցային այս ծրագրի իրկանացման համար ներդրած ջանքերի համար: Ողջույնի և շորհակալության խոսքով հանդես է եկել նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, նա իր խոսքում կարևորել է հուշագրի կնքումը, խոսել մի շարք ոլորտերում հետագա  համագործակցությունների մասին:

Մինչ հուշագրի ստորագրումը, Մոն դը Մարսան քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացում։ Խաչքարը Մոն դը Մարսանին Գյումրու նվերն է, հեղինակը գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուրազյանն է: Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, բարձրաստիճան պաշտոնյաններ ֆրանսիայից, ոչ միայն Մոն դը Մարսանում բնակվող այլ նաև՝ Ֆրանսիայի տարբեր անկյուններում ապրող հարյուրավոր հայեր:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Ողջունելով բոլորին՝ Արթուր Պապիկյանը ներկաներին փոխանցել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես նշված է եղել. «Թույլ տվեք նախեւառաջ շնորհակալություն հայտնել ձեզ՝ բարեկամական մոտեցման ու հենց Գյումրիի հետ քույր քաղաքների հուշագիր կնքելու ձեր ցանկության համար։ Գիտեմ որ, Մոն դը Մարսանը մշակութային քաղաք է. ձեր քաղաքի թատրոնի համբավը հնչեղ է նաեւ ձեր երկրի սահմաններից դուրս։ Վստահ եմ՝ նաեւ այս դաշտում կարող ենք հետաքրքիր համագործակցություն նախատեսել։ Ինչպես ես, այնպես էլ իմ գործընկերները շատ ոգեւորված են քույր քաղաքներ դառնալու այս նախաձեռնությամբ եւ այդ ոգեւորությունը ծնվել է այն ժամանակ, երբ դուք էիք Գյումրիում եւ կրկնապատկված է հիմա, երբ մենք ենք այստեղ։

Ես վստահ եմ՝ փաստաթղթային այդ վավերացումը նաեւ գործնական քայլերի նախահիմք կդառնա. Գյումրիում հիմա մի շարք մեծանասշտաբ ձեռնարկներ իրականացնելու ճանապարհին ենք, որտեղ կարող ենք ակնկալել նաեւ ձեր աջակցությունը»:                     

Ողջունի, շնորհակալության խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն դը Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, «Երազ» հայկական երկշաբաթյա մշակութային փառատոնի կազմակերպիչ Անտուան Գարիելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter