HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

CNN: Պուտինը Դոնբասում հաղթանակի մասին ցանկանում է հայտարարել մայիսի 9-ին

Ռուսաստանը վերանայել է Ուկրաինայի նկատմամբ իր պատերազմական ռազմավարությունը և հիմա մտադիր է կենտրոնանալ Դոնբասի վրա։ Այդ մասին CNN-ին հայտնել են ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները, որոնք ծանոթ են հետախուզական տվյալներին։

Հեռուստաընկերության աղբյուրների հաղորդմամբ՝ Կրեմլի համար կարևոր է մինչև մայիսի 9-ը վերահսկողություն սահմանել Դոնբասի և Ուկրաինայի արևելքի մյուս շրջանների վրա, քանի որ Հաղթանակի օրը խորհրդանշական կարևոր նշանակություն ունի, և «Պուտինն այդ օրը ցանկանում է իր պատերազմում ինչ-որ բան տոնել»։

«Պուտինը մայիսի 9-ին, անկախ պատերազմի կարգավիճակից կամ խաղաղության բանակցություններից, շքերթ կկազմակերպի»,- CNN-ին հայտարարել է ԵՄ անդամ երկրներից մեկի ՊՆ ներկայացուցիչը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահը պատրաստվում է երկարատև և ձգձգված պատերազմի, ինչպես դա եղել է չեչենական պատերազմների ժամանակ։

CNN-ը հայտնում է, որ Ուկրաինայի մնացած տարածքների վրա ռուսական ցամաքային զորքերը «չեն կարողանում վերահսկողությունը պահել այն շրջանների վրա, որտեղ ընթանում են մարտական գործողություններ։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ Դոնբասում Ռուսաստանի շանսերն ավելի մեծ են։

Լուսանկարը՝ Sputnik/Aleksey Nikolsky/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter