HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման արարողությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 2-ին տեղի ունեցավ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը ներկաներին շնորհավորել է ցուցահանդեսի կայացման առթիվ, ապա շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ցուցահանդեսի կայացման գործում։

«Հատկապես կուզեմ նշել ՀՀ պաշտպանության նախարարության, միջգերատեսչական հանձնաժողովի, Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի, Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միության աշխատանքը՝ ցուցահանդեսին իրենց ակտիվ և մեծ աջակցության համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմին՝ միջոցառման աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար»,- ասել է նա։

Դավիթ Սահակյանն առանձնակի շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ում բարձր հովանու ներքո անցկացվել է միջոցառումը:

Միջոցառման փակման հանդիսավոր արարողության ավարտին Դավիթ Սահակյանը հավաստագրեր է հանձնել ցուցահանդեսի մասնակից ընկերություններին։ Նա ընդգծել է, որ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը բավական արդյունավետ էր. միջոցառման շրջանակներում արդեն իսկ կնքվել են պայմանագրեր, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ:

Նշենք, որ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը մեկնարկել էր մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter