HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գևորգ Ղարիբյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

27-ամյա հայ ըմբիշն իր մրցելույթներն սկսել էր ապրիլի 2-ին՝ ⅛ եզրափակչից, որտեղ 7։0 հաշվով հաղթանակ էր տարել Գերմանիան ներկայացնող Աբդոլմոհամադ Պապիի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում դժվարին պայքարում Գևորգ Ղարիբյանը 3։2 հաշվով պարտության էր մատնել վրացի ըմբիշ Պրիդոն Աբուլաձեին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Ղարիբյանի մրցակիցը Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Էդմոնդ Նազարյանն էր։ Վերջինս առավելության է հասել 10։1 հաշվով և դուրս եկել եզրափակիչ։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գևորգ Ղարիբյանն այսօր մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Էրիկ Տորբայի հետ։ Հայ-հունգարական դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեց Գևորգ Ղարիբյանը և հաղթեց 5։1 հաշվով՝ դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հիշեցնենք՝ Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի 2020թ․ առաջնությունում չեմպիոն էր հռչակվել։

Քիչ հետո բրոնզե մեդալի համար կգոտեմարտի նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։

Մինչև այս, հունահռոմեական ոճի ըմբիշներից Եվրոպայի 2022թ․ առաջնությունում Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ մեդալ էին նվաճել՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը՝ բրոնզե, իսկ 77 կգ քաշում Մալխաս Ամոյանը՝ ոսկե։

Ազատ ոճայիններից 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը՝ փոխչեմպիոն, իսկ 57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Լուսանկարը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter