HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սլավիկ Գալստյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը հունահռոմեական ոճի 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

25-ամյա հայ ըմբիշն իր մրցելույթներն սկսել էր ապրիլի 2-ին՝ ⅛ եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով պարտության էր մատնել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Կլեմենտին։ Քառորդ եզրափակչում Սլավիկ Գալստյանը 9։0 հաշվով բացարձակ հաղթանակ է տարել նորվեգացի Մորտեն Թոռեսենի նկատմամբ։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Գալստյանը մրցել է հունգարացի Կրիստիան Վանցայի հետ և պարտվել 2։4 հաշվով։

Բրոնզե մեդալի համար պայքարում Սլավիկ Գալստյանն այսօր գոտեմարտեց վրացի Ռամազ Զոիձեի հետ և կարողացավ տուշեով փայլուն հաղթանակ տանել՝ երկրորդ տարին անընդմեջ դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2021-ին Վարշավայում կայացած Եվրոպայի առաջնությունում նա նույնպես երրորդ տեղն էր զբաղեցրել։ Սլավիկ Գալստայնը նաև աշխարհի 2019թ․ առաջնության բրոնզե մեդալակիր է։

Մինչև այս, հունահռոմեական ոճի ըմբիշներից Եվրոպայի 2022թ․ առաջնությունում Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ մեդալ էին նվաճել՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը՝ բրոնզե, իսկ 77 կգ քաշում Մալխաս Ամոյանը՝ ոսկե։

Ազատ ոճայիններից 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը՝ փոխչեմպիոն, իսկ 57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Լուսանկարը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter