HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակցիները Աղվան Հովսեփյանին խնդրում են սաստել իր ենթակային

«Հետքի» խմբագրությունը էլեկտրոնային փոստով բաց նամակ է ստացել՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Մեծարգո գլխավոր դատախազ,

տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր ենթակա, Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը, ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո, զբաղվում է անօրիրինական գործունեությամբ: Վերջին դեպքը տեղի է ունեցել այսօր, երբ անձամբ Դ. Սարգսյանը զանգահարել է թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին և պահանջել տեղամասերի արձանագրությունների քաղվածքները:

Չնայած, որ Արթիկում և Մարալիկում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դ. Սարգսյանին ուղղակի ցուցում տվողը Դուք եք, այնուամենայնիվ, չկասկածելով Ձեր ազնվությանը՝ խնդրում ենք միջամտել և սաստել Ձեր ենթակային:

Մենք շատ ուրախ կլինենք, եթե արդարությունը հաղթի, և Դավիթ Սարգսյանը պատասխան տա իր արարքների համար: Առայժմ բավարարվում ենք այսքանով, հետագայում անհրաժեշտության դեպքում կլինեն նաև տեսագրություններ և ձայնագրություններ:

Անօրինականությունից զզված մի խումբ քաղաքացիներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter