HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալություն՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով

Քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող  քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նախօրեին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով, ոստիկանության աշխատակիցը 2022թ. ապրիլի 3-ին զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով, նույն օրը ժամը 19:50-ին, ոստիկանության բաժին բերման ենթարկելու համար կանգնեցրել են Lexus մակնիշի ավտոմեքենան: 

«Ոստիկանության աշխատակիցներից մեկը մոտեցել է նշված ավտոմեքենային և ներկայացել, որից հետո վարորդը վերջինիս հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ՝ ցուցաբերելով անվայել պահվածք: Այնուհետև նշված ոստիկանի կողմից վարորդին՝  ոստիկանության ավտոմեքենան նստեցնելու ժամանակ, վերջինս շարունակել է հայհոյանքներ հնչեցնել նրա և ոստիկանության մյուս աշխատակիցների հասցեին, դիմադրել, քաշքշել, հրել է ոստիկաններին,  այդ ընթացքում հարվածներ հասցրել նրանցից մեկի պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածք: 

Ոստիկանության չորս աշխատակիցներ տուժող են ճանաչվել, առգրավվել են վերջիններիս հագուստները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

2022թ. ապրիլի 3-ին՝ ժամը 22:30-ին, 43-ամյա վարորդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter