HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Իրացվող միկրոկանաչիները ՍԱՏՄ-ն չի վերահսկում

«Անվտանգ սնունդ/ Հետք» խմբի ընթերցողներից մեկը վերջերս դիմել էր՝ խնդրելով պարզել՝ Հայաստանի իրացման կետերում եղած միկրոկանաչիները որքանո՞վ են անվտանգ և ի՞նչ ծագում ունեն։

Միկրոկանաչիները վերահսկվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Մենք դիմեցինք ՍԱՏՄ՝ խնդրելով պարզաբանել՝ երբևէ ստուգումներ իրականացրել են՝ որտեղի՞ց են դրանք ներկրվում և ի՞նչ ծագում ունեն սերմերը։  

Միկրոկանաչները բույսերի երիտասարդ ընձյուղներ են, որոնք օգտագործվում են ինչպես սննդի մեջ, այնպես էլ ճաշատեսակների զարդարման համար։

Միկրոկանաչների բարձրությունը սովորաբար մոտ 5-15 սմ է, ցանքից մինչև բերքահավաք անցնում է 5-12 օր։

Որպես միկրոկանաչի աճեցնում են և՛ ավանդական կանաչիները՝ հազար, սոխ, սամիթ, մաղադանոս, կիլանտրո և այլ խոտաբույսեր, ինչպես նաև՝ բույսեր, որոնք հազվադեպ են օգտագործվում որպես կանաչի՝ բողկ, ճակնդեղ, կամ ընդհանրապես չեն օգտագործվում՝ հացահատիկեղեն, հավակատար, արևածաղիկ, սիսեռ, կաղամբ։

Դրանք օգտագործվում են աղցանների, ապուրների, կոկտեյլների, սմուզիների, այլ ըմպելիքների և ուտեստների պատրաստման համար։

Մեծ քանակությամբ սննդանյութեր պարունակելու համար միկրոկանաչիները վերջերս լայն տարածում են գտել, և դրանց սպառումն աճել է

ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ իրացման ցանցում եղած միկրոկանաչիների մասով վերահսկողություն չի իրականացվում, իսկ 2021թ.-ին միկրոկանաչու սերմեր Հայաստան ներկրվել են Իտալիայից։

Բեռն ուղեկցվել է ՍԱՏՄ-ից տրամադրած բուսասանիտարական հավաստագրով, ինչը պարտադիր պայման է ԵԱՏՄ-ում։

Միկրոկանաչիները ներառված են ԱՏԳ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) 709 կոդի մեջ (սունկ, գետնասունկ, դդմիկ, սմբուկ, սպանախ, ձիթապտուղ, պղպեղ

Այդ ապրանքախմբից 2021թ. Հայաստան է ներկրվել 4927 տոննա ապրանք (ընդհանուր՝ 6 մլն դոլար արժողությամբ), որից միկրոկանաչիների սերմերը՝ 200կգ՝ Իտալիայից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter