HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

81-ամյա տղամադրուն մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար

Պարզվել են Երևան քաղաքի 81-ամյա բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 81-ամյա տղամարդն, ընկերոջ ծանոթի միջոցով 2007 թվականին տեղեկանալով Երևան քաղաքում գտնվող 2800 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդային վաճառքի մասին, նույն այդ ընկերոջ և հիշյալ ծանոթի հետ միասին որոշել են այն գնել՝ հետագայում ավելի թանկ վաճառելու համար: 

Քննարկումների արդյունքում ձևավորված պայմանավորվածության համաձայն, ծանոթի օգնությամբ, 81-ամյա տղամարդը մասնակցել է աճուրդին և հաղթող ճանաչվել, որից հետո վերջինիս անվամբ կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Բանավոր պայմանավորվածության համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքները բաժանվել են ներդրած գումարին համապատասխան. ծանոթին՝ 15 տոկոսի, իսկ 81-ամյա տղամարդուն ու նրա ընկերոջը՝ յուրաքանչյուրին 42.5 տոկոսի չափով: 

Ըստ ՔԿ-ի՝ հողամասը ձեռք բերելուց հետո բազմաթիվ անգամներ փորձել են այն վաճառել, սակայն 81-ամյա տղամարդն ունենալով հողամասի վաճառքի գումարները հափշտակելու նախնական դիտավորություն,  ձախողել է բանակցային գործընթացները և հողամասի հնարավոր վաճառքը: 

2021թ. ապրիլի 21-ին, 81-ամյա տղամարդն առանց մյուս փաստացի սեփականատերերի հետ համաձայնեցնելու, իրեն վստահված ավելի քան 170 մլն դրամ շուկայական արժեքով հողամասը առուվաճառքի պայմանագրով ձևակերպել է իր ազգականի կնոջ անվամբ և հափշտակել՝ իր ընկերոջ ու նրա ծանոթի համար հիշյալ չափաբաժիններով նախատեսվող առանձնապես խոշոր չափերով գումարները: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 81-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter