Ռուբեն Ռուբինյանը եւ Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Արցախում առկա իրադրությունը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն:
ԱԺ հաղորդագրության համաձայն` դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացի վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել