HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռաֆիկ Պետրոսյանը դեռ չգիտի` ընտրվե՞լ է պատգամավոր, թե՞ ոչ

«Այսօր կամ վաղը կորոշվի, դեռ հայտնի չի խորհրդարան անցնում եմ, թե ոչ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

Կրթությամբ իրավաբան պատգամավորն ասաց, որ Հայաստանի ֆինանսական հնարավորություններից ելնելով առայժմ հստակ կարգավորված չէ, թե ինչ է անելու այն պատգամավորը, որը բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի եւ ընտրությունների արդյունքում էլ չի ընտրվել:

Ռաֆիկ Պետրոսյանն ասում է, որ միջազգային պրակտիկայում, եթե պատգամավորը չի ընտրվում, կամ ավարտում է նստաշրջանը, ապա պարտադիր վերադառնում է այն աշխատանքին, որտեղից եկել էր խորհրդարան, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա նրան ապահովում են համարժեք աշխատանքով:

Այդ դրույթը գործել է նաեւ խորհրդային տարիներին, սակայն անկախությունից հետո, երբ ամեն ինչ մասնավորեցվեց, այդ դրույթն ուժը կորցրեց: «Բոլոր ոլորտներում էլ փոփոխություններ անհրաժեշտ են, այդ թվում նաեւ այդ ոլորտում է անհրաժեշտ փոփոխություն իրականացնել»,- ավելացրեց պատգամավորը:

Մեկնաբանություններ (2)

Hasmik
ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՐՑԸ Ռաֆիկ Պետրոսյանը դիմում է լրագրողին. ՛՛Ի՞նչ է անելու այն պատգամավորը, որը բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի և ընտրությունների արդյունքում էլ չի ընտրվել՛՛: Լրագրողը պատասխանում է. ՛՛ Իսկ ի՞նչ են անում այն մարդիկ, որոնք աշխատավարձ չեն ստանում, այլ եկամուտ չունեն և պատգամավոր չեն: Դուք դեռ թոշակ էլ եք ստանում: Այնպես որ, լավ կլիներ այդ հարցը ժամանակին բարձրացնեիք Ազգային ժողովում՝ ժողովրդի առումով: www.z1.am
Aleks
Մի կոտրվեք, կոտրված տաշտակ բոլորդ էլ կունենաք։ Դեռ ինչեր կլինեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter