HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիբանանը հայտարարել է պետության և Կենտրոնական բանկի սնանկության մասին

Լիբանանի փոխվարչապետ Սաադ աշ-Շամին հայտարարել է «պետության և Լիբանանի Կենտրոնական բանկի» սնանկացման մասին։ Նրա խոսքով, որը փոխանցում է Коммерсантъ-ը, վնասները կբաշխվեն պետության, Լիբանանի Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և ավանդատուների միջև։ Աշ-Շամին նշում է, որ կոնկրետ տոկոսադրույք չկա, իսկ երկրի կառավարությունն այդ հարցով բանակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։

«Կա փաստ, որը չի կարելի անտեսել…մենք չենք կարող բացել քաղաքացիների հաշիվներից գումար դուրս բերելու հնարավորությունը, ինչպես դա եղել է նորմալ պայմաններում»,- Al Jadeed հեռուստաընկերության եթերում հայտարարել է աշ-Շամին։ Նա նշել է, որ տնտեսության մեջ առկա խնդիրները, որոնց պատճառով առաջացել է այս իրավիճակը, կուտակվել են տասնամյակներով։

Փոխնախարարի խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունները ներկայումս կենտրոնացած են բանկային հատվածի վերակազմակերպման և բարեփոխումների հարցերի, պետական պարտքի սպասարկման համար հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության, պետական հատվածի և էլեկտրաէներգետիկայի բարեփոխումների, փոխարժեքի, երկրի դրամավարկային քաղաքականության և գնաճի դեմ պայքարի վրա։

Լիբանանի կառավարությունը պետությունը սնանկ էր ճանաչել դեռ 2020 թվականին։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Լիբանանում սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր, որոնց հետեւանքով հրաժարական ներկայացրեց մի քանի կառավարություն։ Սնանկության վրա ազդեց նաև Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած խոշոր պայթյունը, որին զոհ գնաց 218 մարդ։

Լուսանկարը՝ annahar.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter