HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանին

Այսօր՝ ապրիլի 4-ին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ագնեսա Խամոյանը ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

«Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները կարեւորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների եւ, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված եւ հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները եւ քննարկումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter