Երևանում հայտնաբերվել է կորոզիայի ենթարկված պայթուցիչով արկ
Ապրիլի 4-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Մալյան փողոցում հայտնաբերվել է տանկի արկ։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը կորոզիայի ենթարկված արկ է՝ պայթուցիչով, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորամաս՝ հետագա ոչնչացման նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել