HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

Մարտական գործողությունների վարման ժամանակ հրամանատարների հստակ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 4-ին N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մարզումների շրջանակում առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել դրանց կատարման հաջորդականությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կարգը։ Իրականացվել են նաև հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ։

Ամփոփելով շտաբային մարզումների արդյունքները՝ վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter