HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-7-ին կնվազի 3-6 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը․

Երևանում ապրիլի 5-ի ցերեկը, 6-ի և 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 5-6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Հանրապետությունում ապրիլի 5-ի ցերեկը, 6-ի և 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 5-6-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-7-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter