HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Ազատության հրապարակում սկսվել է խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով։

Հանրահավաքին միացել են մի շարք քաղաքական ուժեր, առանցքում Արցախի հարցն է։ Այս հավաքը կազմակերպվում է Փաշինյան-Ալիեւ բանակցությունների նախօրեին. վաղը՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալու է երկու երկրների առաջնորդների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ 

Հանրահավաքի կազմակերպիչները նպատակ ունեն Հայաստանի իշխանությանը ուղերձ հղել՝ վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հանդիպումից առաջ։ 

Մասնավորապես, ըստ ընդդիմության՝ բանակցություններում պետք է բացառել՝ Արցախն Ադրբեջանի կազմում, սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը սպառնալիքի ուժով։ Թուրքիայի հետ Հայաստանի ներկա հարաբերություններում ընդդիմությունը պահանջում է բացառել Ադրբեջանի մասնակցությունը և փոխկապակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում՝ բացառել այնպիսի փաստի հաստատման արձանագրում, որը կասկածի տակ կդնի հայոց պահանջատիրության, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Թուրքն իմ թշնամին է» և այլ գրություններով։

Հանրահավաքին ներկա է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգյանը։ Նրա խոսքով՝ վաղը կայանալիք հանդիպմանը չի կարող հաջողվել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրող երկիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter