HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Մայիսի 31-ին

Միտինգավորը, որին մենք մեր այս քսան նորանկախ տարիներին պայմանականորեն անվանում ենք «Ժողովուրդ», չի հանդարտվում:

Այդ ժողովուրդը ապրիլի 28-ին տարավ միայն իրեն հատուկ ու միայն իրեն հասկանալի հերթական միջանկյալ հաղթանակը: Վերանվաճեց ազատության հրապարակը' անարյուն, առանց կալանավոր տալու, առանց նոր տուժածների ու հիմա շատ մոտ է վերջնահաղթանակին' իր վերջին մի քանի կալանավորի ազատագրմանը:

Մանիֆեստի է սպասում, նոր մանիֆեստի, տեսնես քանիերորդին, մեր այս հնգամյա, տասնամյա, տասնհինգամյա, քսանամյա հռչակագրային երկրում:

Կապ չունի, ամեն ամյակի հետ կալանավորը սպասում է մանիֆեստի, սպասում է գթասրտության:

* * *

- Սպասում ենք:

- Ինչի՞ն:

- Մայիսի 31-ին:

- Հետո՞:

- Հետո, երկխոսություն կլինի:

- Երկխոսության նյութ չկա: Ինչից են խոսելու երկու կուշտ ու կուռ բուրժուա:

- Խաղալու են:

- Ի՞նչ:

- Շախմատ:

- Շախմատը չքավորի փորը չի լցնի:

- Կլցնի', բա գործա՞րքը:

- Ի՞նչ գործարք:

- Ընդդիմությունը գաղտնի գործարքի մեջ է վարչակարգի հետ, չե՞ք իմացել:

- Բազմիցս ծամված ու վերածամված ծամոն:

- Դա այժմ ակներև է և ապացուցվում է փաստերով:

- Սիրելիներս, ասեմ, որ նույնիսկ եթե ինչ-որ բան ակներև է թվում ինչ-որ մեկին, դա դեռ շատ քիչ բան է նշանակում: Ակներև է, չէ՞, որ արևն ավելի փոքր է, քան տեսադաշտից նրան փակող դիմացի բարձրահարկը:

- Գործարք կա:

- Ենթադրենք «գործարքը» կա...

- Չէ, ինչո՞ւ ենթադրենք: Շատ վատ է, որ կա:

- Հրապարակը պետք է լինի մարդաշատ և ամեն անգամ՝ ավելի մարդաշատ:

- Գործարքից հետո՞ էլ:

- Թեկուզ:

- Մեջներիս ճիշտը Ահարոն Ադիբեկյանը դուրս եկավ:

- Երկրորդ խմբի արյուն ունենք: Հա:

- Տուարեգի պես որսորդ չենք, անապատի արաբի պես քոչվոր չենք:

- Քոչվոր ենք, քոչվոր:

- Ի՞նչ անենք, քոչե՞նք:

- Հա, վերջացավ: Վերջացավ, պրծավ: Բոլորդ քոչեք:

- Չսպասե՞նք :

- Ինչի՞:

- Ողորմածության:

- Արտահերթ ընտրությունների:

- Ոչ մի ընտրություն:

- Բա ի՞նչ:

- Ունեցվածքի վերաբաժանում:

- Ո՞ւմ ունեցվածքի:

- Նախագահների:

- Բոլորի՞, ...: Առաջինի՞ էլ:

- Հա:

- Հիմնադրի՞նն էլ:

- Բոլորինը:

* * *

Այդ տեղում Զրադաշտը չկարողացավ իրեն պահել այլևս: Ինքն էլ սկսեց զռռալ էշի նման' իա, իա...

Նա նետվեց ու կանգնեց իր խելագար հյուրերի մեջտեղը. «Եվ դու էլ ծեր պապ, ինչպես ես հաշտվում ինքդ քեզ հետ, երբ երկրպագում ես էշին, ինչպես Աստծուն...»

«Ով Զրադաշտ, - պատասխանեց պապը,- ներիր, բայց Աստծո հարցերում ես լուսավորյալ եմ քեզանից: Ավելի լավ է Աստծուն երկրպագել այդ կերպարով, քան առանց որևէ մի կերպարի»:

 

21 մայիսի 2011 թ.

Մեկնաբանություններ (1)

SUREN_ATENK
Mayisi 31.Mnac mek or.I~nch huyser e kapum Hayastani joxovrdi mec masn.Nrancic shatern husaxab tun kgnan? aylevs Azatutyan hraparak chveradarnalu voroshmamb, te erkar spasvac Nikoln u Sasunn nor havat knershnchen, vor inch-vor mi or, inch-vor mi ban kpoxvi.Es el em havatum Nikolin. Levonin` che, Nikolin em havatum. Lsum es? Nikol, kez enk havatum.Mek oric mayisi 31-n e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter