HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միքայել Հովհաննիսյանը՝ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Միքայել Հովհաննիսյանը։

Այս մասին հայտնում է պետհամալսարանի լրատվության բաժինը։

Մ. Հովհաննիսյանն ունի կրթության և քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում ակտիվ ներգրավվածության գրեթե 20 տարվա փորձ։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, բանասիրական գիտությունների թեկնածու է:

2007 թվականից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս է։

Լուսանկարը՝ Միքայել Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter