HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ պետական մարմինների ղեկավար կազմի, մարզպետների ու համայնքապետների մասնակցությամբ ապրիլի 5-ին քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ներկայացնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրականացման արդյունքները՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր շահառու է ճանաչվել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերի 5419 ընտանիք, որոնցից 5391-ի բնակարանային խնդիրը նշված պետական աջակցության ծրագրի շրջանակում լուծվել է, իսկ Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի հարցը, նրանց իսկ ցանկությամբ, կլուծվի մեկ այլ պետական ծրագրի՝ Կառավարության 27.08.2020թ. N1411-Լ որոշման շրջանակներում՝ Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձոր համայնքից վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով:

Քննարկման ընթացքում ներկայացվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցված և բաշխված բնակֆոնդի չսեփականաշնորհված բնակարանների հետագա տնօրինման հարցը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկրաշարժից հետո տեղադրված/կառուցված ոչ հիմնական շինությունների հիմնախնդրին։ Վերջին հարցը ներառված է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրում․ մասնավորապես՝ 2021-2022թթ. նախատեսվում է խնդրի կանոնակարգման իրավական հիմքերի ստեղծում, իսկ 2023 թվականից՝ բուն ծրագրերի իրականացում` Կառավարության կողմից սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter