HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա օրերին անձրև է սպասվում

Հայաստանի տարածքում ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 6-ին, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-7-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter