HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զարուհի Փոստանջյանը վատ տրամադրություն ուներ. նա մանդատից հրաժարվո՞ւմ է

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ինքը տեղյակ չէ՝ Զարուհի Փոստանջյանը հրաժարվո՞ւմ է մանդատից, թե՞ ոչ:

Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե պատգամավորական մանդատից հրաժարվելու է «Ժառանգություն» խմբակցության համամասնական ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Զանգահարեք իրեն թող պատասխանի, ես տեղյակ չեմ»,- ավելացրեց Հովսեփ Խուրշուդյանը:

Պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք Զարուհի Փոստանջյանին: Վերջինս վատ տրամադրությամբ պատասխանեց հեռախոսազանգին, ասաց, թե չի կարող խոսել, եւ անջատեց հեռախոսը:

Մեկնաբանություններ (4)

Աննա
Սիրելի Զարուհի, ուղղակի ուզում եմ ասել որ միշտ հիացել եմ քեզանով ու ցավում եմ որ Ռաֆիի սխալ որոշումների պատճառով քո թիմը արժանի չափով չներկայացվեց ԱԺ-ում: Իմ փորձից հիշում եմ որ Ռաֆին հուսալի ու հասկանալի ղեկավար չէր...միգուցե դուք հերոսներով հավաքվեք ու ձեր կուսակցությունը ստեղծեք?.... Ինձ թվում է ԱԺ-ում դուք ավելի շատ գործ կկարողանաք անել....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես կոչ եմ անում Զարուհի Փոստանջյանին Չհրաժարվել մանդատից: Քաղաքական կուսակցությունը և գործիչը ՄԻՇՏ պահի զգացմունքներից և դժվարություններից վեր պիտի կանգնի:Ժառանգությունը ՊԻՏԻ փոխի իր ստրատեգիան. պիտի ՍԿՍԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ մարզերում ու փորձի ընտրվել տեղական մարմիններում. մարդիկ ՊԻՏԻ ՏԵՍՆԵՆ իրենց նաև ԿԱՌԱՎԱՐԵԼԻՍ: Սա ՇԱՏ կարևոր է:Սա վերաբերում է նաև ՅՀԴ-ը: Սրանից հետո հաջողությունները ԻՆՔՆԻՍՏԻՆՔՅԱՆ են գալու: ՀԳ. Նոր կուսակցություն հիմնելը ուղղակի ՎԱՏ խորհուրդ է: Հայաստանի նման փոքր երկրում 70-ից ավել կուսակցություն կա-սա քաղաքական հալուցինացիա է:
Alla
Սիրելի Զարուհի, Դուք ազգային ժողովի ամենալուսավոր կետն եք , Ձեր ներկայությունը այնտեղ պարտադիր է, վայր մի դրեք մանդատը, եթե ինչ-որ խնդիրներ էլ կան կուսակցության ներսում /ինչին չեմ ուզում հավատալ/ապա դարձեք անկախ պատգամավոր
Մլեհ Իշխան
Զարուհի,պահեցէ՛ք մանդատը և միացէք ՀԱԿ խմբակցութեան: Ձեր նման պարկեշտ Տիկինը ի՞նչ գործ ունի Ռաֆֆիի նման մէկուն կողքին: Ուրեմն երիցս իրաւացի էր Զոյա Թադևոսեանը վերջինիս մասին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter