HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է Մոսկվայում։ Նա 75 տարեկան էր։ Ժիրինովսկին ավելի քան 30 տարի մեծ քաղաքականությունում էր։

Այս տարվա փետրվարի սկզբին կորոնավիրուսի ախտանշաններով նա հոսպիտալացվել էր ՌԴ նախագահի գործերի կառավարչության կենտրոնական կլինիկական հիվանդանոց։ 

«Ծանր և շարունակական հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին»,- տելեգրամյան իր ալիքում հայտնել էր ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Մարտի 25-ին լրատվամիջոցները շփոթմամբ հայտնեցին Ժիրինովսկու մահվան մասին, որը շարունակում էր գտնվել հիվանդանոցում։ Վոլոդինն այդ ժամանակ արագ հերքեց լուրը, իսկ կուսակցությունը խոստացավ դատի տալ այն լրատվամիջոցներին, որոնք առաջինն էին հայտնել Ժիրինովսկու մահվան մասին։ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նրա վիճակը կայուն էր գնահատում։

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն իր առաջնորդի մահն անվանել է «ողջ Ռուսաստանի համար հարված»։ Интерфакс-ը գրում է, որ լռության րոպեից հետո Պետդուման մեկ ժամով դադարեցրել է իր աշխատանքը։

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Куденко

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter