HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում կկայանան Լավրով-Միրզոյան բանակցություններ

Ապրիլի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter