HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրյուսելում կայացել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Բրյուսելում կայացել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկկողմ բանակցությունների սկզբում Եվրախորհրդի նախագահը ողջունել է Ադրբեջանի նախագահին, այնուհետ արվել համատեղ լուսանկար։

Մոտ մեկ ժամից կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևն առանձնազրույց կունենան։ 

Ավելի վաղ, Շառլ Միշելը հանդիպում էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել էին այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter