HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահին

Ապրիլի 6-ին Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Արցախում անվտանգային առկա մարտահրավերները, իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և ներուժը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում:

Լիտվայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հովհաննես Իգիթյանին նշանակման կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինս իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին՝ առաքելության իրականացման գործում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter